Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիվին վիտամինահատապտղային փունջ է. 1in.am

Կիվին վիտամինահատապտղային փունջ է. 1in.am

Այժմ իսկական ժամանակն է վիտամիններ ձեռք բերելու համար, իսկ կիվին այդ հարցում կարող է դառնալ լավագույնը, հայտնում է allwomen.net.ua-ն: Կիվիի հայրենիքը Չինաստանն է: Համաշխարհային ճամաչում ստացել է նորզելանդացի այգեգործ Ալեքսանդր Էլիսոնի շնորհիվ, ով 20-րդ դարասկզբին Չինաստանից այն տարել է իր հայրենիք: Ի դեպ, նրան գրավել է ոչ թե պտուղը, այլ նրա հիասքանչ սպիտակ ծաղիկները:

Այդ միրգն, իրավամբ, կարելի է անվանել վիտամինային ռումբ: Դա նախ վերաբերվում է C վիտամինին, որի պարունակությամբ գերազանցում է բոլոր մրգերին: Օրական 1 կիվի ուտելով` օրգանիզմը կապահովեք C վիտամինի նորմայով, որն անհրաժեշտ է գարնանն իմունային համակարգի, տեսողության, օրգանիզմի դիմադրողականության և աշխատունակության բարձրացման, և, նույնիսկ, սթրեսների հաղթահարման համար:

Կիվին հարուստ է նաև А և D, С, Е, В2, В3, В6 վիտամիններով, բետա կարոտինով, ֆոլաթթվով: Մագնեզիումի, հանքային աղերի, բջջանյութի պարունակման շնորհիվ միրգը կարող է օգնել սրտին, մարսողությանը, այրում է ճարպերը, կանխում անոթներում խցանումների գոյացումը:

Նորվեգացի գիտնականները խորհուրդ են տալիս օրական ուտել 2-3 կիվի` արյան մեջ վնասակար ճարպաթթուների մակարդակը նվազեցնելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. miledis.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ